Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Ժամանակը չի բուժում. «կոտրված սրտի համախտանիշը». tert.am

Ժամանակը չի բուժում. «կոտրված սրտի համախտանիշը». tert.am

Սթրեսային կարդիոմիոպաթիան կամ «կոտրված սրտի համախտանիշը» առաջին անգամ ախտորոշվել է Ճապոնիայում՝ 1990 թվականին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:

 

Վերջինիս ախտանշանները նման են սրտի կաթվածի ախտանշաններին, սակայն «կոտրված սրտի համախտանիշի» դեպքում զարկերակի խցանում տեղի չի ունենում: Սթրեսային կարդիոմիոպաթիան կարող է որպես սուր սթրեսային հետևանք առաջ գալ, ինչպիսիք են, օրինակ, հարազատի մահը, ամուսնալուծությունը կամ ցավագին բաժանումը:

 

Այդ ախտանշանների հետևանքով կրկնապատկվում է սրտի կաթվածի առաջացման ռիսկային գործոնը: Նախկինում ձևավորված կարծիքի համաձայն` մարդիկ շատ արագ վերականգնվում են սթրեսային կարդիոմիոպաթիայից հետո:

 

Մինչդեռ Աբերդինի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ, և նմանատիպ խնդիրներ ունեցող մարդիկ վերականգնվում են ոչ թե մի քանի օրվա ընթացքում, այլ` 4 ամսից դեռ մի փոքր էլ ավելի ժամանակահատվածում: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ifyoulove.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ